Armenian      
Տեղական տուրքերի եվ վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.03.2026

Հոդված 1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 13-րդ կետի «քաղաքային բնակավայրերում» բառերը փոխարինել «համայնքի վարչական տարածքում» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-13.3-րդ կետերով.

«13.1) կենդանիների վաճառքի թույլտվության համար.

13.2) կենդանիների  մասնակցությամբ  միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվության համար.

13.3) կենդանիների բուծարանների եւ կացարանների գործունեության թույլտվությունների համար.»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 13-րդ կետի «քաղաքային բնակավայրերում» բառերը փոխարինել «համայնքի վարչական տարածքում» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13.1-13.3-րդ կետերով.

«13.1)  կենդանիների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ քսան հազար դրամ.

13.2) կենդանիների   մասնակցությամբ   միջոցառումների, ցուցադրությունների, մրցույթների կազմակերպման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ քսան հազարից քառասուն հազար դրամ.

13.3) կենդանիների բուծարանների եւ կացարանների գործունեության թույլտվությունների համար՝ օրացուցային տարվա համար՝ հիսուն հազար դրամ.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

17.04.2026
Երեւան
ՀՕ-129-Ն