Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.04.2026
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ը) մշակութային  արժեքների  արտահանման  լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), հանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)    տալու համար.»:

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 17. Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)  տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

1. Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), հանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)    տալու համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափերով`

1) մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), հանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)      տալու համար` բազային տուրքի տասնապատիկի չափով մեկ մշակութային արժեքի համար, իսկ երկու եւ ավելի մշակութային արժեքների դեպքում՝ բազային տուրքի տասնհինգապատիկի չափով.

2) մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացության (թույլատրող փաստաթղթի)  կրկնօրինակ  տալու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով:

2. Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:»:

Հոդված 3. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 27.  Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)    տալու համար պետական տուրքի  գծով արտոնությունները

1. Մշակութային արժեքների արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), hանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն), մշակութային արժեքների՝ ««Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ), «Հանքագիտության եւ հնէաբանության հավաքածուների՝ «Ժամանակավոր արտահանում» եւ «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգերի կիրառմամբ» արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ)     տալու համար պետական տուրքից ազատվում են՝

1) արտահանվող մշակութային արժեքների հեղինակը, իսկ հեղինակի մահից հետո նրա մահվան հաջորդ տարվա հունվարի 1-ից սկսած` 50 տարվա ընթացքում, նրա ժառանգները.

2) Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների պետական պարգեւներով, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների պարգեւներով պարգեւատրված անձինք այդ պարգեւների գծով` համապատասխան հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.

3) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված հեղինակի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հեղինակի խնամակալը կամ հոգաբարձուն.

4) պետության եւ (կամ) համայնքների սեփականությունը հանդիսացող թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պահոցներն իրենց հավաքածուներում (ֆոնդերում) մշտապես պահպանվող մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելիս՝ օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.

5) երաժշտական համույթները, երաժիշտ կատարողները հյուրախաղերի կամ ուսումնառության մեկնելիս հայրենական կամ արտասահմանյան վարպետների ձեռքով պատրաստված՝ ժամանակավոր արտահանվող երաժշտական գործիքների եւ նվագարանների համար՝ օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:

2. Այն անձինք, որոնք պետությանը նվիրաբերել են մշակութային արժեքներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված են կամ ենթակա են գրանցման պետական պահպանական ցուցակներում կամ գրանցամատյաններում, նվիրաբերված յուրաքանչյուր արժեքի դիմաց ազատվում են (մեկ անգամ) արտահանման իրավունքի լիցենզիա (եզրակացություն) եւ ժամանակավոր արտահանելու իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու համար պետական տուրքի վճարումից:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

30.04.2026
Երեւան
ՀՕ-144-Ն