ՕՐԵՆՔԸ
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 71-րդ հոդվածի 10-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 79-րդ հոդվածի 6-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «կառավարչի ինտերնետային կայքում, http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 4. Օրենքի 80-րդ հոդվածում՝
1) 5-րդ մասի «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «կառավարչի ինտերնետային կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով.
2) 6-րդ մասի՝
ա. առաջին նախադասության «հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը» բառերը փոխարինել «հաշվեկշռի վերաբերյալ հրապարակային ծանուցման նույնականացման համարը կամ հայտարարությունը հրապարակված լինելու փաստը հավաստող էլեկտրոնային փաստաթուղթը, ինչպես նաեւ հրապարակային ծանուցման հղումը» բառերով,
բ. երկրորդ նախադասության «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «կառավարչի ինտերնետային կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 5. Օրենքի 81-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասի «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «կառավարչի ինտերնետային կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակմամբ» բառերով.
2) 8-րդ մասի առաջին նախադասության «հանձնաժողովն առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «հանձնաժողովը կառավարչի ինտերնետային կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով, իսկ երկրորդ նախադասության «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը՝ «կառավարչի ինտերնետային կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 82-րդ հոդվածի 3-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «կառավարչի ինտերնետային կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 7. Օրենքի 96-րդ հոդվածի 7-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «կառավարչի ինտերնետային կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 8. Օրենքի 102-րդ հոդվածի 5-րդ մասում «առնվազն 3000 տպաքանակով հանրապետական տարածում ունեցող մամուլում» բառերը փոխարինել «կառավարչի կամ պահառուի (եթե կառավարիչ չկա) ինտերնետային կայքում, ինչպես նաեւ http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 9. Սույն օրենքն ո ւժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
07.05.2026
Երեւան
ՀՕ-161-Ն