ՕՐԵՆՔԸ
«ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ ԵՎ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 16.04.2026
Հոդված 1.
«Կենսաապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» 2004 թվականի մարտի 16-ի ՀՕ-53-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «ինչպես նաեւ առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
07.05.2026
Երեւան
ՀՕ-153-Ն