Armenian      
Հողային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.04.2026

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 65-րդ հոդվածի 1-ին մասում «տեղեկացնում է զանգվածային լրատվության կամ այլ միջոցներով» բառերը փոխարինել «տեղեկացնելու նպատակով իրականացնում է հրապարակային ծանուցում» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասի «զանգվածային լրատվության միջոցներով եւ» բառերը հանել:

Հոդված 3. Սույն  օրենքն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

07.05.2026
Երեւան
ՀՕ-164-Ն