Armenian      
Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.04.2026
Հոդված 1. «Ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետը «պապը,» բառից հետո լրացնել «թոռը,» բառով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության «Նախազգուշացումը կիրառվում է» բառերը փոխարինել «Նախազգուշացում կիրառելու մասին որոշումը կայացնում եւ կիրառում է ոստիկանության իրավասու ծառայողը» բառերով, իսկ նույն մասը երրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Նախազգուշացում կիրառելու մասին որոշման ձեւը սահմանում է ներքին գործերի նախարարը:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր նախադասությունով. «Անհետաձգելի միջամտության որոշման ձեւը սահմանում է ներքին գործերի նախարարը:».

2) 8-րդ մասից հանել երրորդ նախադասությունը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Այն դեպքերում, երբ առկա է բռնության կրկնման կամ շարունակման վտանգի վերաբերյալ հիմնավոր ենթադրություն, ու ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձը կամ նրա խնամքի տակ գտնվող անձը ոստիկանության իրավասու ծառայողին հայտնում է ապաստարանում տեղավորվելու իր ցանկության մասին, ոստիկանության իրավասու ծառայողը միջոցներ է ձեռնարկում նրան ապաստարան տեղափոխելու ուղղությամբ, չի հեռանում մինչեւ նրա կողմից բնակության վայրից անձնական իրերը հավաքելը եւ կազմում է անվտանգային արձանագրություն, որում նշվում են բռնության կրկնման կամ շարունակման առկա ռիսկերը եւ դրանց նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցները: Անվտանգային արձանագրության ձեւը սահմանում է ներքին գործերի նախարարը:»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 3-րդ կետի «սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով որոշում է կայացնում ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկվածներին եւ նրանց խնամքի տակ գտնվող անձանց ապաստարանում տեղավորելու մասին» բառերը փոխարինել «միջոցներ է ձեռնարկում ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց կամ նրանց խնամքի տակ գտնվող անձանց ապաստարան տեղափոխելու ուղղությամբ» բառերով.

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) սահմանում է ընտանեկան եւ կենցաղային բռնության վերաբերյալ առավել տարածված ահազանգերով ու դեպքերով ոստիկանության ծառայողների ստանդարտ գործառնական ընթացակարգերը:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

07.05.2026
Երեւան
ՀՕ-171-Ն