Armenian   Russian    
Քրեական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.04.2026
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 214-րդ հոդվածի 3-րդ մասը «փաստաթղթեր վերցնելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի առգրավման» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 239-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին մասով.

«11.1. Բանկային կամ հարակից գաղտնիք կազմող փաստաթղթերի առգրավումը կարող է կատարվել նաեւ էլեկտրոնային եղանակով: Այդ դեպքում առգրավման որոշումը եւ առգրավման ենթակա փաստաթղթերը հանձնվում են էլեկտրոնային եղանակով:».

2) 12-րդ մասը «ներկայացուցչին:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Եթե բանկային կամ հարակից գաղտնիք կազմող փաստաթղթերի առգրավումը կատարվում է էլեկտրոնային եղանակով, ապա արձանագրությունում այդ մասին նշում է կատարվում: Առգրավման արձանագրության պատճենն այն անձին, որից առգրավվել են բանկային կամ հարակից գաղտնիք կազմող փաստաթղթերը, հանձնվում է էլեկտրոնային եղանակով:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ մասով.

«13. Էլեկտրոնային եղանակով առգրավում կատարելու դեպքում առգրավման արձանագրությանը կցվում է առգրավման կատարման փաստը հավաստող փաստաթուղթը, որը ներբեռնվում է ինքնաշխատ եղանակով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

07.05.2026
Երեւան
ՀՕ-174-Ն