Armenian      
Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.05.2026
Հոդված 1. «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» 2024 թվականի մայիսի 22-ի ՀՕ-250-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով նախատեսված սահմանափակումը չի արգելում պետական ՄՈՒՀ-ի տնօրենին դառնալ խնամատար ծնող եւ ստանալ խնամատար ծնողի համար օրենսդրությամբ սահմանված վարձատրություն:»:

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 7-րդ մասի «եւ 3-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:






ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

13.05.2026
Երեւան
ՀՕ-190-Ն