ՕՐԵՆՔԸ
«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 07.05.2026
Հոդված 1.
«Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 3.1-ին մասից հանել «16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ» բառերը:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) վերնագրից հանել «, առավելագույն տարիքը» բառերը.
2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 17.1-ին հոդվածի 3-րդ մասում «, հայերենին տիրապետելու եւ 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված» բառերը փոխարինել «եւ հայերենին տիրապետելու» բառերով:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը հարկային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած եւ ծառայության ժամկետը մինչեւ մեկ տարով երկարաձգված հարկային ծառայողների վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
13.05.2026
Երեւան
ՀՕ-185-Ն