Armenian      
Մաքսային ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.05.2026

Հոդված 1.  «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 3.1-ին մասից հանել «եւ 49-րդ հոդվածի 1-ին մասով» բառերը:

Հոդված 2.  Օրենքի 8.1-ին հոդվածի 3-րդ մասից հանել «եւ 49-րդ հոդվածով սահմանված» բառերը:

Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 49-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 51-րդ հոդվածում՝

1)  2-րդ մասի առաջին նախադասությունից հանել «, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված մաքսային ծառայողի 65 տարին լրանալը» բառերը.

2) 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

2.  Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրացած եւ ծառայության ժամկետը մինչեւ մեկ տարով երկարաձգված մաքսային ծառայողների վրա:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

13.05.2026
Երեւան
ՀՕ-186-Ն