Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.05.2026
Հոդված 1.  2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4.Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում մեկ հարկային տարվա ընթացքում 30 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը կամ իրար հաջորդող երկու հարկային տարիների ընթացքում 45 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ՝ մեկ հարկային տարվա ընթացքում 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը կամ իրար հաջորդող երկու  հարկային տարիների ընթացքում 75 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող հարկերի, տուրքերի կամ այլ վճարների գումարը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.05.2026
Երեւան
ՀՕ-208-Ն