ՕՐԵՆՔԸ
«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածը, 30.1-30.4-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել :
Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «՝ սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն,» բառերը:
Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասում «15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականին լիազոր մարմինը օրենքով սահմանված կարգով եւ ժամկետում տրամադրում է փախստականի նույնականացման քարտ, իսկ փախստականի նույնականացման քարտ ունեցող անձին՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում Միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
29.05.2026
Երեւան
ՀՕ-211-Ն