ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«2. Դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունն ստանալուց, ինչպես նաեւ պատժի ավարտից հետո անհապաղ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի վերաբերյալ տվյալներն ուղարկում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին:»:
Հոդված 2. Օրենսգրքի 50-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունը ստանալուց, ինչպես նաեւ պատժի ավարտից հետո անհապաղ կարգապահական գումարտակի հրամանատարությունը դատապարտյալի վերաբերյալ տվյալներն ուղարկում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին:»:
Հոդված 3. Օրենսգրքի 60-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունն ստանալուց, ինչպես նաեւ պատժի ավարտից հետո անհապաղ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի վերաբերյալ տվյալներն ուղարկում է սահմանային վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
29.05.2026
Երեւան
ՀՕ-217-Ն