ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) 1-ին մասի «Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն» բառերից հետո լրացնել «(բացառությամբ արտաքին հետախուզության ծառայության)» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Արտաքին հետախուզության ծառայության պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակներով (բացառությամբ առողջապահության ծառայությունների) օգտագործելու համար արտաքին հետախուզության ծառայության պետի հրամանով սահմանված կարգով տրամադրվում է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հատկացվող սոցիալական փաթեթին համարժեք գումարի չափով հատուցում:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը ուժը կորցրած է ճանաչվում ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-604-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը:
3. Սույն օրենքի 1-ին հոդվածում նշված իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
02.06.2026
Երեւան
ՀՕ-226-Ն