Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.05.2026

Հոդված 1.  «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «7. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.16-րդ կետով.
 
«7.16 էներգիայի պահեստավորման համար,  այդ թվում՝

7.16.1

էլեկտրաէներգետիկական համակարգում նոր պահեստավորող հզորությունների կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի համար՝տարեկան

բազային տուրքի 100-ապատիկի չափով
7.16.2
էներգիայի պահեստավորման ժամանակահատվածի համար, այդ թվում՝
 

7.16.2.1

մինչեւ 15 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար՝ տարեկան

բազային տուրքի 100-ապատիկի չափով

7.16.2.2

15-50 ՄՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար՝ տարեկան

բազային տուրքի 1000-ապատիկի չափով

7.16.2.3
 
50 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության կայանների համար՝տարեկան

բազային տուրքի 5000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

02.06.2026
Երեւան
ՀՕ-230-Ն