ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 oրենքի 102-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.5-րդ մասով.
«3.5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Գորիս, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքներում ավագանու ընտրությունները նշանակվում են համապատասխան մարզպետի որոշմամբ: Ընտրություններն անցկացվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրերից այն օրը, որ պահպանվեն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետները: Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ 5-րդ օրը, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ, Լոռի Բերդ, Ստեփանավան, Սյունիքի մարզի Գորիս, Տաթեւ, Տեղ, Վայոց ձորի մարզի Արենի, Եղեգիս, Եղեգնաձոր համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները համարվում են դադարած. այդ նույն օրը միավորված համայնքների ավագանիների անդամները ստանձնում են իրենց լիազորությունները:».
2) 4-րդ մասը «3.4-րդ» բառերից հետո լրացնել «, 3.5-րդ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
26.06.2026
Երեւան
ՀՕ-251-Ն