ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 479-րդ հոդվածի 1-ին մասը «քաղաքացիական գործով,» բառերից հետո լրացնել «սնանկության կամ» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 486-րդ հոդվածի 1-ին մասը «կամ ներկայացուցչի» բառերից հետո լրացնել «կամ սնանկության կառավարչի» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 490-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «ներկայացուցչի,» բառից հետո լրացնել «սնանկության կառավարչի,» բառերով.
2) 1-ին մասը «ներկայացուցչի,» եւ «ներկայացուցիչ,» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «սնանկության կառավարչի,» եւ «սնանկության կառավարիչ,» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 504-րդ հոդվածի 1-ին մասը «Քաղաքացիական» եւ «քաղաքացիական» բառերից հետո լրացնել «, սնանկության» բառով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
02.07.2026
Երեւան
ՀՕ-256-Ն