Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԸ 2001 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.01.2001

Հոդված 1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից ստացված միջոցների կուտակման համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված գանձապետական հատուկ հաշվից 2001 թվականին ներգրավել մինչեւ 20 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ ստորագրված Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի վերաձեւակերպման համաձայնագրով ժամկետանց պարտավորությունների մարման նպատակով:

Հոդված 2. Սույն օրենքով սահմանվող ծախսը ձեւակերպել որպես Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին օրենքի հավելված:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

5 մայիսի 2001թ.
ՀՕ-173