Օրենքը չի գործում:
Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը

Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.05.2002
Հոդված 1. «Տիգրան Մեծ» շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար:

Հոդված 2. «Տիգրան Մեծ» շքանշանով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության պետական գործիչները, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները:

Հոդված 3. «Տիգրան Մեծ» շքանշանով պարգեւատրելու միջնորդությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինները:

Հոդված 4. «Տիգրան Մեծ» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում, շքանշանների առկայության դեպքում՝ դրանցից առաջ:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

12 հունիսի 2002թ.
ՀՕ-354




02.05.2006 «Տիգրան Մեծ» շքանշանի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին