Օրենքը չի գործում:
Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը

Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.05.2002
Հոդված 1. «Վարդան Մամիկոնյան» շքանշանը շնորհվում է հայրենիքի հանդեպ զինվորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, ինչպես նաեւ բանակաշինության եւ զորքերի մարտական պատրաստության ապահովման գործում մատուցած ակնառու ծառայությունների համար:

Հոդված 2. «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, այլ զորքերի բարձրագույն եւ ավագ սպայական կազմի զինծառայողները:

Հոդված 3. «Վարդան Մամիկոնյան» շքանշանով պարգեւատրելու միջնորդությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինները:

Հոդված 4. «Վարդան Մամիկոնյան» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում՝ «Տիգրան Մեծ» շքանշանից հետո:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 հունիսի 2002թ.
ՀՕ-355




02.05.2006 «Վարդան Մամիկոնյան» շքանշանի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին