ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականությունհամարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները՝ըստ տիպերի, ինչպես նաեւ սահմանում է այդ հուշարձանների եւ դրանց զբաղեցրածտարածքների նպատակային օգտագործման ձեւերը:
Հոդված 2. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվողեւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները
Հայաստանի Հանրապետությունում օտարման ենթակա չեն Հայաստանի Հանրապետությանպատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվածու Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող հետեւյալ հուշարձանները.
1) հնագույն, հին եւ միջնադարյան ժամանակաշրջանների հետեւյալ հուշարձանները՝իրենց զբաղեցրած եւ առանձնացված տարածքներով.
ա) քարեդարյան բացօթյա կայանները, քարայր-կացարանները, դրանց համալիրները,
բ) բնակատեղիները, ամրոց-բնակատեղիները (բերդշեները), ամրոցները, դրանցհատվածները, պաշտպանական պարիսպները, դիտակետերը, աշտարակները, խանդակները,գետնուղիները եւ ամրաշինական այլ կառույցներ,
գ) մեգալիթյան կոթողները՝ մենհիրներ, վիշապաքարեր, կրոմլեխներ, սահմանաքարեր,
դ) ժայռապատկերները, վիմագրական հուշարձանները, դրանց համալիրները,
ե) հնագիտական մշակութային շերտերը,
զ) դամբարանները, դամբարանադաշտերը, դամբանաբլուրները, պատմական գերեզմանոցները,խաչքարերը, հուշակոթողները, հուշասյուները, տապանաքարերը,
է) այն պաշտամունքային եւ քաղաքացիական կառույցները՝ մեհյանները, տաճարները,եկեղեցիները, մատուռները, վանական համալիրները, բնակելի, պալատական, արտադրական,կոմունալ, տնտեսական շինությունները, որոնց պահպանվածության վիճակը բացառումէ դրանց ամբողջական գիտական վերականգնման եւ սկզբնական գործառնական նշանակությամբօգտագործման հնարավորությունը,
ը) չգործող հին հանքահորերը, պատմական ճանապարհների հատվածները, ճարտարագիտականկառույցները՝ ջրանցքներ, ամբարտակներ, կամուրջներ, ջրանցույցներ,
2) նոր եւ նորագույն ժամանակաշրջանների հետեւյալ հուշարձանները՝ իրենցզբաղեցրած եւ առանձնացված տարածքներով.
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա ստեղծվածպատմամշակութային եւ բնապատմական արգելոցները, տուն-թանգարանները, պանթեոնները,հուշահամալիրները, հուշակոթողները,
բ) պատմամշակութային հավաքածուներ ներառող պետական պահոցների, թանգարանների,տուն-թանգարանների շենքերը:
Հոդված 3. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվողեւ օտարման ոչ ենթակա հնագույն, հին եւ միջնադարյան ժամանակաշրջանների պատմությանեւ մշակույթի հուշարձանների օգտագործման ձեւերը
1. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ պետական սեփականությունհամարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններըեւ դրանց համալիրներն իրենց զբաղեցրած եւ առանձնացված տարածքներով կարող ենօգտագործվել միայն գիտական, կրթական, մշակութային, ճանաչողական եւ զբոսաշրջությաննպատակներով:
2. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարմանոչ ենթակա հուշարձանների հետազոտման, ամրակայման, նորոգման, վերականգնման,դրանց տարածքների բարեկարգման աշխատանքները պետք է նպատակաուղղված լինեն միայնհուշարձանի՝ որպես պատմամշակութային արժեքի առավելագույն բացահայտմանը եւպահպանմանը՝ անհրաժեշտ նվազագույն միջամտություններով:
Հոդված 4. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվողեւ օտարման ոչ ենթակա նոր ու նորագույն ժամանակաշրջանների պատմության եւ մշակույթիհուշարձանների օգտագործման ձեւերը
Սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված՝ պետական սեփականությունհամարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության ու մշակույթի անշարժ հուշարձաններըեւ դրանց համալիրներն իրենց զբաղեցրած եւ առանձնացված տարածքներով կարող ենօգտագործվել իրենց սկզբնական կամ դրան մոտ գործառնական նշանակությամբ: Ժամանակակիցօգտագործման նպատակահարմարությունից ելնելով՝ դրանք օրենքով կարող են նաեւմասնակիորեն փոփոխվել, արդիականացվել՝ չխաթարելով հուշարձանի տեսքը, պատմամշակութայինարժեքը:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվողեւ օտարման ոչ ենթակա նորահայտ հուշարձանները
1. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն են համարվում եւ օտարմանենթակա չեն նաեւ շինարարական, գյուղատնտեսական եւ այլ բնույթի աշխատանքներիժամանակ, ինչպես նաեւ պատահաբար հայտնաբերված այն օբյեկտները, որոնք փորձագիտականեզրակացության հիման վրա դասվում են սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետումնշված հուշարձանների թվին եւ ենթակա են ընդգրկվելու Հայաստանի Հանրապետությանպատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
2. Համայնքի, քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն համարվողհողամասերում պատահականորեն հայտնաբերված հուշարձանների պահպանության խնդիրներըեւ դրանց նկատմամբ գույքային իրավունքները կարգավորվում են օրենքով:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվողեւ օտարման ոչ ենթակա հուշարձանների պահպանության գոտիներում գործող հողօգտագործմանսահմանափակումների պետական գրանցումը
Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող եւ օտարմանոչ ենթակա հուշարձանների պահպանության գոտիներում գործող հողօգտագործման սահմանափակումները,ինչպես նաեւ հուշարձանը այլ սեփականատիրոջ հողամասում գտնվելու պարագայումծագող սերվիտուտները ենթակա են պետական գրանցման:
Հոդված 7. Պատասխանատվությունը սույն օրենքի պահանջների խախտմանհամար
Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետությանօրենքով սահմանված պատասխանատվություն:
Հոդված 8. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, ՀայաստանիՀանրապետության կառավարությունը հաստատում է օտարման ոչ ենթակա պատմությանեւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը՝ ապահովելով ցուցակումընդգրկված հուշարձանների պահպանության ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերիտրամադրումը:
2. Պետական ցուցակի հաստատումից հետո հուշարձանների պահպանության պետականլիազորված մարմինը երկու տարվա ընթացքում ապահովում է հուշարձանների եւ համապատասխանհողամասերի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 մայիսի 2003թ.
ՀՕ-531