Armenian   Russian    
Հողային օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.02.2002
 Հոդված 1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 14-րդ հոդվածի 4-րդ կետում «ապահովման» բառից հետո դնել ստորակետ:

Հոդված 2. Օրենսգրքի 60-րդ հոդվածում՝

ա) 10-րդ կետում «արոտավայրերով» բառից հետո դնել ստորակետ.

բ) 11-րդ կետում «մայրուղային» բառից հետո ստորակետը հանել:

Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետի 2-րդ ենթակետում եւ 4-րդ ենթակետի երկրորդ պարբերությունում «քաղաքացիներին» բառը փոխարինել «ընտանիքներին» բառով.

բ) 1-ին կետի 4-րդ ենթակետում «տվյալ» բառը փոխարինել «հողի սեփականաշնորհում իրականացրած» բառերով.

գ) 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝

«5) բռնադատվածներին կամ նրանց առաջին հերթի ժառանգներից մեկին, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության եւ դրա սպասարկման համար հողամաս՝ այն բնակավայրերում, որտեղ նրանք բնակվել են բռնադատման պահին:».

դ) 2-րդ կետում «հողակտորի փաստացի ավելի» բառերը փոխարինել «հողամասի կամ սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի չափից փաստացի» բառերով:

ե) 3-րդ կետը լրացնել «կամ տրվում է վարձակալության՝ հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով» բառերով:

զ) 5-րդ կետում «1-ին կետի 2-րդ ենթակետով» բառերը փոխարինել «1-ին կետով» բառերով:

է) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետ՝

«7. Սույն հոդվածի 1-ին կետում սահմանված իմաստով ընտանիք է համարվում ամուսնական կապերով համատեղ կյանք վարող քաղաքացիների միությունը, որի խնամքի տակ կա մեկ եւ ավելի երեխա:»:

Հոդված 4. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում «բարեգործական» բառից հետո դնել ստորակետ:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

2 մարտի 2002թ.
ՀՕ-296