ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60, այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածի 4-րդ կետը «հակահրդեհային կանոնների պահպանման վիճակի» բառերից հետո լրացնել «երկակի նշանակության ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հետ կապված փաստաթղթերի հավաստիության, ապրանքների եւ տեխնոլոգիաների՝ ներկայացված ելակետային տվյալներին համապատասխանության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետը «- լիցենզավորող պետական մարմինները:» պարբերությունից առաջ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«- Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը,
- Հայաստանի Հանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը, »:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20.10.2003
ՀՕ-8