ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 06.07.1998
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի՝
ա) 8-րդ կետի «գ» ենթակետում «520-ապատիկի» բառը փոխարինել «150-ապատիկի» բառով.
բ) 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ը» ենթակետով՝
ա) 8-րդ կետի «գ» ենթակետում «520-ապատիկի» բառը փոխարինել «150-ապատիկի» բառով.
բ) 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ը» ենթակետով՝
«ը) Հայաստանի Հանրապետության կորցրած հատուկ անձնագրի փոխարեն նորը տալու համար | բազային տուրքի 75-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Օ
րենքի 31հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ա» ենթակետով՝
«ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ սույն օրենքի 14 հոդվածի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում.»:
Այդ կապակցությամբ հոդվածի «ա», «բ», «գ» ենթակետերը համապատասխանաբար համարել «բ», «գ», «դ» ենթակետեր:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 հուլիսի 1998թ.
ՀՕ-237