Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 12.10.1999
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածում՝

ա) 8-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 

«ա) գույքային պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված եւ բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով».

բ) 9-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«ա) գույքային պահանջի գործերով հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից եւ ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից».

գ) 10-րդ կետի առաջին պարբերության մեջ «դատավճիռների եւ բողոքների» բառերը փոխարինել «դատավճիռների եւ վճիռների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 11 հոդվածում՝

ա) 1-ին կետը եւ դրա «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. անշարժ գույքի՝ հողի եւ նրան ամրակայված շենքերի, շինությունների յուրաքանչյուր միավորի օտարման (բացառությամբ՝ նվիրատվության), վարձակալության պայմանագրերը վավերացնելու համար
 
ա) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի յուրաքանչյուր միավորի օտարման, գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության համար   բազային տուրքի չափով».

բ) 4-րդ եւ 4.1-րդ կետերը «հողերի» բառից հետո լրացնել «յուրաքանչյուր միավորի եւ բնակելի նշանակության անշարժ գույքի» բառերով.

գ) 4.1-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ կետով՝
 
«4.2.Գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման, բաժանման պայմանագրերի վավերացման համար   բազային տուրքի չափով».

դ) հոդվածի բոլոր կետերում «պայմանագրի հաստատման» բառերը փոխարինել «պայմանագրի վավերացման» բառերով:

Հոդված 3. Օրենքի 16 հոդվածի 36-րդ կետում՝

ա) վերնագրում եւ բոլոր ենթակետերում «գրանցման» բառը փոխարինել «գրանցում կատարելու» բառերով.

բ) «ա», «ե», «զ», «թ», «ժ», «ժա», «ժբ», «ժգ», «ժդ», «ժե1», «ժզ», «ժէ», «ժը», «ժթ», «ի», «իբ» ենթակետերում «բազային տուրքի հնգապատիկի չափով» բառերը փոխարինել՝ «բազային տուրքի չափով» բառերով.

գ) «գ» ենթակետում «բազային տուրքի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 30 տոկոսի չափով» բառերով.

դ) «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«դ) հասարակական եւ արտադրական նշանակության անշարժ գույքի օտարման /վաճառք, փոխանակություն, նվիրատվություն/ պայմանագրերի պետական գրանցում կատարելու համար՝   
դա) «փոքր» օբյեկտների, բացառությամբ «դբ» կետով նշված անշարժ գույքի /համաձայն «Պետական գույքի մասնավորեցման /սեփականաշնորհման/ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի/ բազային տուրքի քսանապատիկի չափով
դբ) գյուղատնտեսական նշանակության անշարժ գույքի եւ մինչեւ 30 քառակուսի մետր կրպակների, տաղավարների, ավտոտնակների եւ այլ անշարժ գույքի բազային տուրքի
տասնապատիկի չափով
դգ) հասարակական եւ արտադրական նշանակության այլ անշարժ գույքի բազային տուրքի 
քառասնապատիկի չափով».

ե) «է» ենթակետը «անշարժ գույքի» բառից առաջ լրացնել «բնակելի նշանակության» բառերով, իսկ «բազային տուրքի երեսնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի քսանապատիկի չափով» բառերով.

զ) «ը» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«ը/ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի օտարման /ձեռքբերման/ պայմանագրի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով».

է) «ը» ենթակետից հետո կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը1 » ենթակետով՝
 
«ը1 ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, ծայրամասային բնակավայրերում գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի (բացառությամբ տնամերձ հողամասերի) օտարման (ձեռքբերման) պայմանագրի պետական գրանցում կատարելու համար  բազային տուրքի 30% չափով»
ը) «ժգ» ենթակետից հետո կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժգ1 » ենթակետով՝
«ժգ1 ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի վարձակալության պայմանագրի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով».

թ) «ժե» եւ «ժե1 » ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«ժե) անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի) եւ բնակելի նշանակության անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագրերի գրանցում կատարելու եւ նշված գույքի հիփոթեքի առարկայի օտարման վրա սահմանափակում /արգելադրում/ կիրառելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
ժե1 ) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի, ինչպես նաեւ բնակելի նշանակության անշարժ գույքի գրավի /հիփոթեքի/ պայմանագրի պետական գրանցում կատարելու եւ նշված հողամասերի գրավի /հիփոթեքի/ առարկայի օտարման վրա սահմանափակում /արգելադրում/ կիրառելու համար բազային տուրքի չափով».

ժ) «ժե1 » ենթակետից հետո կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժե 2 » եւ «ժե3 » ենթակետերով՝
 
«ժե2 ) շարժական գույքի /բացառությամբ գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների/ հիփոթեքի պայմանագրի պետական գրանցում կատարելու եւ նշված գույքի հիփոթեքի առարկայի օտարման վրա սահմանափակում /արգելադրում/ կիրառելու համար

ժե3 ) գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների հիփոթեքի պայմանագրի պետական գրանցում կատարելու եւ նշված գույքի հիփոթեքի առարկայի օտարման վրա սահմանափակում /արգելադրում/ կիրառելու համար 

բազային տուրքի կրկնապատիկի չափով
 
 
 
 
 

բազային տուրքի չափով».

ժա) «իբ» ենթակետից հետո կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իբ1 » ենթակետով՝
 
«իբ1 ) անշարժ գույքի նկատմամբ այլ իրավունքների պետական գրանցման համար բազային տուրքի չափով».

ժբ) «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժդ», «ժզ», «ժէ», «ժը» ենթակետերից հանել «եւ անշարժ գույքի իրավունքի վկայական տալու համար» բառերը.

ժգ) «ժ», «ժա», «ժբ», «ժգ» ենթակետերից հանել «եւ վարձակալության /ենթավարձակալության/ իրավունքի վկայական տալու համար» բառերը.

ժդ) հանել «իզ», «իէ», «իը» ենթակետերը:

Հոդված 4. Օրենքի 22 հոդվածում՝

ա) «ժա» կետում «որպես հայցվոր հանդես եկող ֆինանսական, հարկային եւ մաքսային մարմինները, սեփականաշնորհման եւ ապապետականացման հարցերով լիազորված պետական կառավարման մարմինը՝» բառերը փոխարինել «պետական եւ սոցիալական ապահովագրության մարմինները՝» բառերով.

բ) հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժդ» կետով՝

«ժդ) դիմողները՝ ընտրելու եւ (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով:».

գ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ մասով՝

«Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաեւ դատարանի վճիռների եւ որոշումների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքների համար:»:

Հոդված 5. Օրենքի 24 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ» կետով՝

«թ) սեփականատերերը, օգտագործողները՝ կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար:»:

Հոդված 6. Օրենքի 29 հոդվածում՝

ա) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ եւ հինգերորդ մասերով՝

«Պետական իրավասու մարմինները կալանք եւ (կամ) արգելանք դնելու միջոցով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար ազատվում են պետական տուրքի վճարումից:

Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման պայմանագրերի պետական գրանցման համար սեփականատերերը (օգտագործողները) ազատվում են պետական տուրքի վճարումից:».

բ) հոդվածի առաջին եւ երկրորդ մասերում «տուրքից ազատվում են» բառերը փոխարինել «տուրքի վճարումից ազատվում են» բառերով:

Հոդված 7. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 30 հոդվածը:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

4 նոյեմբերի 1999թ.
ՀՕ-4