Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 30.05.2000

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35-րդ կետով՝
 
«35. Պետական սեփականություն 
համարվող բնակարանների 
անհատույց մասնավորեցման համար
  բազային տուրքի չափով:»:

Հոդված 2. Օրենքի 24 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» ենթակետով՝

«ժ) ֆիզիկական անձինք՝ պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման (նվիրատվության) պայմանագրի վավերացման համար:»:

Հոդված 3. Օրենքի 29 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից ազատվում են պետական սեփականություն համարվող բնակարաններն անհատույց մասնավորեցրած քաղաքացիները՝ այդ բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

23 հունիսի 2000թ.
ՀՕ-67