Armenian   Russian    
Բյուջետային համակարգի մասին
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.10.2000
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի 10-րդ կետը «ինչպես նաեւ» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի, » բառերով:

Հոդված 2. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածում՝

ա) ուժը կորցրած ճանաչել 15-րդ կետը.

բ) 16-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«16. արժեթղթերի գրանցման համար՝  
ա) եթե արժեթղթերը գրանցվում են Հայաստանի 
Հանրապետության արժեթղթերի 
հանձնաժողովի կողմից
բազային տուրքի 50-ապատիկի չափով
բ) եթե արժեթղթերը գրանցվում են ֆոնդային 
բորսայի կողմից
բազային տուրքի 25-ապատիկի չափով».

գ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 39-րդ կետով՝
 
«39. ինքնակարգավորվող կազմակերպությունների պետական գրանցման համար՝
ա) ֆոնդային բորսաների բազային տուրքի 1000-ապատիկի չափով
բ) այլ ինքնակարգավորվող կազմակերպությունների  բազային տուրքի 500-ապատիկի չափով»:

Հոդված 3. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածը լրացնել 3.1 կետով՝
 
«3.1. արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնելու համար  բազային տուրքի 50-ապատիկի չափով»:

Հոդված 4. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածում՝

ա) 8-րդ կետը «դեղագործական» բառից հետո լրացնել «արժեթղթերի շուկայում մասնագիտացված» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1 կետով՝
 
«8.1. արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնելու որակավորման քննությանը մասնակցելու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով»:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

9 նոյեմբերի 2000թ.
ՀՕ-99