Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.11.2000

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«2. ավտոմեքենաների, մոտոցիկլետների եւ այլ ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերը հաստատելու համար    
- ամուսնուն, ծնողին, զավակին   բազային տուրքի եռապատիկի չափով
- այլ անձանց   բազային տուրքի տասնապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 11 հոդվածի 3-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի հնգապատիկի չափով» բառերով։

Հոդված 3. Օրենքի 11 հոդվածի 7-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի հնգապատիկի չափով» բառերով։

Հոդված 4. Օրենքի 11 հոդվածի 8-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի հնգապատիկի չափով» բառերով։

Հոդված 5. Օրենքի 11 հոդվածի 10-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի եռապատիկի չափով» բառերով։

Հոդված 6. Օրենքի 11 հոդվածի 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
 
«12. ավտոտրանսպորտային միջոցները տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունքի լիազորագրերը հաստատելու համար    
- ամուսնուն, ծնողին, զավակին   բազային տուրքի չափով
- այլ անձանց   բազային տուրքի տասնապատիկի չափով»:

Հոդված 7. Օրենքի 11 հոդվածի 15-րդ կետում «բազային տուրքի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի հիսուն տոկոսի չափով» բառերով։

Հոդված 8. Օրենքի 11 հոդվածի 19-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի կրկնապատիկի չափով» բառերով։

Հոդված 9. Օրենքի 11 հոդվածի 22-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» բառերը փոխարինել բազային տուրքի յոթնապատիկի չափով» բառերով։
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 նոյեմբերի 2000թ.
ՀՕ-111