Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.12.2000
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածի առաջին կետի «ա» ենթակետը «վարձակալության» բառից հետո լրացնել «, պետական սեփականություն համարվող հողերի օտարման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 16 հոդվածի 36-րդ կետի «ժա» ենթակետը «հողերի» բառից հետո լրացնել «օտարման, » բառով:

Հոդված 3. Օրենքի 24 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժա» ենթակետով՝

«ժա) սեփականատերը՝ օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված պետական սեփականություն համարվող հողամասերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար:»:

Հոդված 4. Օրենքի 29 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված պետական սեփականություն համարվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելիս սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

8 հունվարի 2001թ.
ՀՕ-136