Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 18-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.05.2001

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածում՝

ա) 4-րդ կետի «ժզ» ենթակետում բազային տուրքի նկատմամբ դրույքաչափի երկրորդ «20» գործակիցը փոխարինել «60» գործակցով.

բ) 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ի» եւ «իա» ենթակետերով՝

«ի) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու համար 250

«իա) նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի արձանագրության 8(7)(a) հոդվածի համաձայն յուրաքանչյուր միջազգային գրանցման նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը 3ter հոդվածին համապատասխան նշելու համար՝


մեկ դասի ապրանքների համար
100

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար
10

այդպիսի միջազգային գրանցումը երկարաձգելու համար՝

մեկ դասի ապրանքների համար
100

մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար
10»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22 մայիսի 2001թ.
ՀՕ-178