Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 02.05.2001

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ժբ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ժբ) սույն օրենքի 191 եւ 20 հոդվածներով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 16-րդ հոդվածի 34-րդ ենթակետը:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում օրենքի 191 հոդվածում նշված լիցենզիաների վրա:»:

Հոդված 4. Օրենքը 19-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 191 -րդ հոդվածով՝

«Հոդված 191 . «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիաներ, թույլտվություններ եւ սերտիֆիկատներ տալու եւ դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը

Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ
 
1. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի, դրանց փամփուշտների արտադրություն կազմակերպելու համար՝
 
ա) 3 տարի գործողության ժամկետով
 
բազային տուրքի 300-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար
 
բազային տուրքի 200-ապատիկի չափով
2. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի գեղարվեստական հարդարում, նորոգում կազմակերպելու համար՝
 
ա) 3 տարի գործողության ժամկետով
 
բազային տուրքի 100-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար
 
բազային տուրքի 80-ապատիկի չափով
3. Քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտուր իրականացնելու համար՝ 
 
ա) 3 տարի գործողության ժամկետով
 
բազային տուրքի 250-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար
 
բազային տուրքի 150-ապատիկի չափով
4. Զենքի առեւտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին՝ Հայաստանի Հան-րապետությունից դուրս քաղաքացիական եւ ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)՝
 
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռեւոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար
 
բազային տուրքի չափով
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար
 
բազային տուրքի կրկնապատիկի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար
 
բազային տուրքի եռապատիկի չափով
դ) հրազենի եւ գազային զենքի 100-ական փամփուշտներից եւ ռազմամթերքից բաղկացած յուրաքանչյուր խմբաքանակի համար
 
բազային տուրքի 50 տոկոսի չափով
5. Զենքի առեւտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին՝ Հայաստանի Հան-րապետության տարածքում քաղաքացիական եւ ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)՝
 
ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռեւոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար
 
բազային տուրքի 50 տոկոսի չափով
բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար
 
բազային տուրքի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար
 
բազային տուրքի կրկնապատիկի չափով
6. Քաղաքացիական կամ ծառայողական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող կազմակերպություններին՝ զենք ձեռք բերելու համար՝
 
ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար 
 
բազային տուրքի չափով
բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռեւոլվեր), ազդանշանային, անփող, ողորկ-երկարափող, 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար
 
բազային տուրքի կրկնապատիկի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ակոսափող, համակցված կամ կարճ ակոսափող զենքի համար
 
բազային տուրքի քառապատիկի չափով
7. Զենքի հավաքածու կազմելու համար՝
 
ա) 3 տարի գործողության ժամկետով
 
բազային տուրքի 20-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար
 
բազային տուրքի տասնապատիկի չափով
8. Զենքի հավաքածու ցուցադրելու համար՝
 
ա) 3 տարի գործողության ժամկետով
 
բազային տուրքի 80-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի 40-ապատիկի չափով

Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ
 
9. Քաղաքացիական եւ ծառայողական, առանձին դեպքերում՝ մարտական զենք պահելու եւ օգտագործելու համար՝
 
ա) 3 տարի գործողության ժամկետով
 
բազային տուրքի 20-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար
 
բազային տուրքի տասնապատիկի չափով
10. Քաղաքացիական եւ ծառայողական զենք եւ դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (6 ամիս գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար) բազային տուրքի քառապատիկի չափով

Ֆիզիկական անձանց տրվող լիցենզիաներ
 
11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու համար՝
 
ա) գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռեւոլվեր), անփող հրազենի, ազդանշանային զենքի համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար)
 
բազային տուրքի քառապատիկի չափով
բ) ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար (6 ամիս գործողության ժամկետով)
 
բազային տուրքի քառապատիկի չափով
գ) որսորդական ակոսափող կամ համակցված հրազենի համար (6 ամիս գործողության ժամկետով)
 
բազային տուրքի վեցապատիկի չափով
12. Օտարերկրյա քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք ձեռք բերելու համար (5 օր գործողության ժամկետով)՝
 
ա) մեկ միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար
 
բազային տուրքի քառապատիկի չափով
բ) մեկ միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռեւոլվեր), անփող հրազենի ազդանշանային զենքի համար
 
բազային տուրքի վեցապատիկի չափով
գ) մեկ միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար
 
բազային տուրքի 12-ապատիկի չափով
դ) մեկ միավոր ակոսափող կամ համակցված հրազենի համար
 
բազային տուրքի 20-ապատիկի չափով
13. Հայաստանի Հանրապետության քաղա-քացիներին՝ զենքի հավաքածու կազմելու համար՝
 
ա) 3 տարի գործողության ժամկետով
 
բազային տուրքի տասնապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար
 
բազային տուրքի վեցապատիկի չափով
14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ զենքի հավաքածու ցուցադրելու համար՝
 
ա) 3 տարի գործողության ժամկետով
 
բազային տուրքի 40-ապատիկի չափով
բ) 5 տարով երկարաձգելու համար բազային տուրքի 20-ապատիկի չափով

Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ
 
15. Հայաստանի Հանրապետության քաղա-քացիներին՝ ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն պահելու (առանց կրելու իրավունքի) համար (5 տարի գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար)
 
բազային տուրքի կրկնապատիկի չափով
16. Հայաստանի Հանրապետության քաղա-քացիներին՝ հրազեն, օդաճնշիչ զենք, սպորտային ողորկափող հրազեն պահելու եւ կրելու համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար)
 
բազային տուրքի կրկնապատիկի չափով
17. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողական, այդ թվում նաեւ՝ մարտական զենքի առանձին տեսակներ պահելու եւ կրելու համար (մինչեւ 3 տարի գործողության ժամկետով կամ մինչեւ 5 տարով երկարաձգելու համար)
 

բազային տուրքի քառապատիկի չափով
18. Քաղաքացիական եւ պարգեւատրական զենք եւ դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (մինչեւ 2 ամիս գործողության ժամկետով կամ մինչեւ 2 ամսով երկարաձգելու համար)
 
բազային տուրքի կրկնապատիկի չափով
19. Օտարերկրյա քաղաքացիներին՝ քաղաքացիական զենք եւ դրանց փամփուշտներ արտահանելու համար (5 օր գործողության ժամկետով)
 
բազային տուրքի եռապատիկի չափով
20. Սույն հոդվածում նշված լիցենզիաներն ու թույլտվությունները վերաձեւակերպելու կամ կրկնօրինակը տալու համար (առանց ժամկետի երկարաձգման) 
լիցենզիայի կամ թույլտվության տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 12-ապատիկից:»:

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի 25-րդ կետը:

Հոդված 6. Օրենքը 28-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 281 -րդ հոդվածով՝

«Հոդված 281 . «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիցենզիաներ, թույլտվություններ եւ սերտիֆիկատներ տալու եւ դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի գծով արտոնությունները

Ուսումնական հաստատություններն ազատվում են զենք ձեռք բերելու լիցենզիաների եւ զենք պահելու եւ օգտագործելու թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:

Զենքով պարգեւատրված անձինք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, դատավորները, դատախազները, քննիչները, գլխավոր դատախազի որոշմամբ՝ դատախազության մյուս աշխատողները, ինչպես նաեւ պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները եւ կենսաթոշակի անցած աշխատակիցներն ազատվում են իրենց ժամանակավորապես հատկացված զենքը պահելու եւ կրելու թույլտվության համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

25 մայիսի 2001թ.
ՀՕ-181