ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 03.04.2002
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածում`
ա) 9.7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«9.7 հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար՝
այդ թվում`
ա) 9.7.1. հեռուստահաղորդումների հեռարձակման համար`
9.7.1.1. Երեւան քաղաքում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան | |
9.7.1.2. Երեւան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան | |
9.7.1.3. Երեւան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան | |
9.7.1.4. Մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան |
բ) 9.7.2. ռադիոհաղորդումների հեռարձակման համար`
9.7.2.1. Երեւան քաղաքում եւ միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան | |
9.7.2.2. Երեւան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան | |
9.7.2.3. Երեւան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան | |
9.7.2.4. Մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան |
Միաժամանակ հեռուստահաղորդումների եւ ռադիոհաղորդումների հեռարձակման գործունեության իրականացման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:».
բ) ուժը կորցրած ճանաչել 9.6-րդ եւ 9.8-րդ կետերը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 ապրիլի 2002թ.
ՀՕ-321