ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«գ) նոտարի կողմից նոտարական գործողություններ կատարելու համար:»։
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 11. Նոտարական գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը
Նոտարական գրասենյակները նոտարական գործողությունների համար պետական տուրքը գանձում են հետեւյալ դրույքաչափերով`
1. անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (բացառությամբ` նվիրատվության) պայմանագրերը վավերացնելու համար՝ | ||
ա) գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի կամ տնամերձերի կամ պետական համայնքային սեփականության հողամասերի | բազային տուրքի կամ հիսուն տոկոսի չափով |
|
բ) այլ անշարժ գույքի | բազային տուրքի հնգապատիկի չափով |
|
2. անշարժ գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման, ռենտայի եւ այլն) պայմանագրերը վավերացնելու համար՝ | ||
ա) գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի կամ տնամերձ հողամասերի, պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի, ինչպես նաեւ հանրակացարանների համար | բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
|
բ) բնակարանների համար | բազայինտուրքի չափով |
|
գ) այլ անշարժ գույքի համար | բազային տուրքի հնգապատիկի չափով |
|
3. ավտոտրանսպորտային միջոցների օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերը վավերացնելու համար՝ | ||
ա) առաջին հերթի ժառանգներին կրկնապատիկի | բազային տուրքի չափով |
|
բ) երկրորդ եւ երրորդ հերթի ժառանգներին | բազային տուրքի եռապատիկի չափով |
|
գ) այլ անձանց | բազային տուրքի հնգապատիկի չափով |
|
4. գրավի (բացառությամբ անշարժ գույքի կամշարժական գույքի հիփոթեքի) պայմանագրերի վավերացման համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
5. անշարժ գույքի գրավի կամ շարժական գույքի հիփոթեքի պայմանագրերի վավերացման (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի, տնամերձերի եւ այգեգործական հողամասերի յուրաքանչյուր միավորի եւ բնակելի նշանակության գույքի) համար | բազային տուրքի հնգապատիկի չափով |
|
6. գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի, տնամերձերի եւ այգեգործական հողամասերի յուրաքանչյուր միավորի եւ բնակելի նշանակության գույքի պայմանագրերի վավերացման համար | բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
|
7. գյուղատնտեսական նշանակության հողերի, տնամերձերի, այգեգործական հողերի միավորման, բաժանման պայմանագրերի վավերացման համար | բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
|
8. այլ պայմանագրերի վավերացման համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
9. կտակների վավերացման համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
10. ժառանգության իրավունքի վկայագրեր տալու եւ նվիրատվության պայմանագրերի վավերացման համար` | ||
ա) առաջին հերթի ժառանգներին | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
բ) երկրորդ եւ երրորդ հերթի ժառանգներին | բազային տուրքի եռապատիկի չափով |
|
գ) այլ անձանց հնգապատիկի | բազային տուրքի չափով |
|
11. անշարժ գույքի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման իրավունքի լիազորագրեր վավերացնելու համար | բազային տուրքի եռապատիկի չափով |
|
12. շարժական գույքի տիրապետման, օգտագործման եւ տնօրինման (բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների) լիազորագրեր վավերացնելու համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
13. գույքային իրավունքների կառավարման լիազորագրերի վավերացման համար | բազային տուրքի չափով | |
14. ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելուիրավունքի լիազորագրերը վավերացնելու համար՝ | ||
ա) առաջին հերթի ժառանգներին | բազային տուրքի չափով |
|
բ) երկրորդ եւ երրորդ հերթի ժառանգներին | բազային տուրքի հնգապատիկի չափով |
|
գ) այլ անձանց | բազային տուրքի քսանապատիկի չափով |
|
15. ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու իրավունքի վերալիազորման իրավունքով լիազորագրերի վավերացման համար՝ | ||
ա) առաջին հերթի ժառանգներին | բազային տուրքի չափով |
|
բ) այլ անձանց | բազային տուրքի երեսնապատիկի չափով |
|
16. այլ լիազորագրերի վավերացման համար | բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
|
17. ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով |
|
18. փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար | բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
|
19. փաստաթղթերի պատճենների եւ դրանցից քաղվածքների յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար | բազային տուրքի երեսուն տոկոսի չափով |
|
20. փաստաթղթերի ստորագրությունների, այդ թվում` թարգմանչի ստորագրության յուրաքանչյուր փաստաթղթի իսկության վավերացման համար | բազային տուրքի հիսուն տոկոսի չափով |
|
21. առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի հաշվին գրավառուի պահանջները բավարարելու վերաբերյալ գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված համաձայնության վավերացման համար | բազային տուրքի հնգապատիկի չափով |
|
22. նոտարական այլ գործողությունների համար | բազային տուրքի կրկնապատիկի չափով»: |
Հոդված 3.
Օրենքի 16-րդ հոդվածի 1-4-րդ, 4.1-րդ, 4.2-րդ, 4.3-րդ, 4.4-րդ, 4.5-րդ եւ 4.6-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. պետական ռեգիստրում գրանցման ենթակա առեւտրային կազմակերպությունների պետական գրանցման կամ նրանց առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար | բազային տուրքի 12-ապատիկի չափով | |
1.1. պետական ռեգիստրում գրանցման ենթակա առեւտրային կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների պետական գրանցման կամ նրանց առանձնացված ստորաբաժանում-ների կանոնադրությունների փոփոխություն-ների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար | բազային տուրքի վեցապատիկի չափով |
|
1.2. պետական ռեգիստրում գրանցման ենթակա առեւտրային կազմակեառանձնացված ստորաբաժա-նումների գրանցման (հաշվառման) վկայականի կրկնօրինակը տալու համար (առանց փոփոխությունների գրանցման) | բազային տուրքի 24-ապատիկի չափով | |
1.3. պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ առեւտրային կազմակերպություն-ների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների հաշ-վառման համար, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի | բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
1.4. Պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ առեւտրային կազմակերպություն-ների կանոնադրությունների փոփոխություն-ների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանո-նադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանո-նադրությունների եւ պետական գրանցամա-տյանում գրառման ենթակա այլ տեղեկություն-ների փոփոխությունների հաշվառման համար, բացառությամբ սույն հոդվածի 3.1-րդ կետով սահմանված դեպքերի | բազային տուրքի հնգապատիկի չափով | |
1.5. պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ առեւտրային կազմակերպություն-ների կամ նրանց առանձնացված ստորաբաժանումների գրանցման (հաշվառ-ման) վկայականի կրկնօրինակը տալու համար, բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ կետով սահմանված դեպքերի (առանց փոփոխություն-ների գրանցման) | բազային տուրքի 20-ապատիկի չափով | |
1.6. պետական գրանցում իրականացնող այլ մարմնի կողմից գրանցված այլ կազմա-կերպություններին, դրանց առանձնացված ստորաբաժանումներին պետական ռեգիստրի կողմից գրանցման (հաշվառման) վկայական տալու համար (առանց փոփոխությունների գրանցման) | բազյին տուրքի չափով |
|
1.7. հիմնարկների հաշվառման համար | բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
1.8. հիմնարկների փոփոխությունների հաշ-վառման համար | բազային տուրքի չափով |
|
1.9. հիմնարկների հաշվառման վկայականի կրկնօրինակը տալու համար | բազային տուրքի 20-ապատիկի չափով | |
2. անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման համար | բազային տուրքի եռապատիկի չափով | |
2.1. անհատ ձեռնարկատերերի տվյալների փոփոխության պետական գրանցման համար | բազյին տուրքի 150 տոկոսի չափով |
|
2.2. անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տալու համար | բազային տուրքի վեցապատիկի չափով | |
3. համատիրությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանում-ների հաշվառման համար | բազյին տուրքի չափով |
|
3.1. համատիրությունների կանոնադրություն-ների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների եւ պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխություն-ների հաշվառման համար | բազյին տուրքի 50 տոկոսի չափով |
|
3.2. համատիրությունների կամ դրանց առանձ-նացված ստորաբաժանումների գրանցման (հաշվառման) վկայականի կրկնօրինակը տալու համար (առանց փոփոխությունների գրանցման) | բազյին տուրքի կրկնապատիկի չափով |
|
4. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների գրանցամատյա-նում յուրաքանչյուր գրանցում կատարելու համար, բացառությամբ ընկերության ստեղծմամբ եւ ընկերության վերաբերյալ տեղեկությունների (ֆիրմային անվանման, գտնվելու վայրի, պետական գրանցման տվյալների, կանոնադրական կապիտալի չափի) փոփոխությամբ պայմանավորված գրանցումների | բազային տուրքի չափով |
|
4.1. առանց սահմանափակ պատասխա-նատվությամբ ընկերության մասնակիցների գրանցամատյանում փոփոխություններ կատարելու բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր տալու համար | յուրաքանչյուր վկայագրի համար բազային տորքի չափով»: |
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 13-րդ եւ 14-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5.
Օրենքի 20-րդ հոդվածի 32-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«32. իրավաբանական անձանց պետական միասնական եւ պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար |
բազային տուրքի չափով»: |
Հոդված 6
.
Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 32.1-րդ, 39-րդ եւ 40-րդ կետերով՝
«32.1. սահմանափակ տասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների պետական միասնական եւ պետական գրանցամատյաններից մեկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար |
բազային տուրքի չափով»: |
|
«39. նոտարի թեկնածուների որակավորման ստուգման համար | բազային տուրքի քսանապատիկի չափով |
|
40. նոտարի թարգմանչի որակավորման ստուգման համար | բազային տուրքի քսանապատիկի չափով»: |
Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 24. Նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի գծով արտոնությունները
Նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են՝
ա) ֆիզիկական անձինք` պետության կամ համայնքի օգտին կտակի կամ գույքի նվիրատվության պայմանագիրը վավերացնելու համար.
բ) պետությանը կամ համայնքին ժառանգության իրավունքով անցած գույքի մասին նրանց վկայագիր, ինչպես նաեւ դրանց ստացման անհրաժեշտ փաստաթղթեր տալու համար.
գ) ֆիզիկական անձինք` ժառանգության իրավունքի մասին նրանց վկայագիր տալու համար, եթե`
- բնակելի տունը` հողամասով բնակարանը կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվում փայն անցնում է ժառանգատուի հետ համատեղ բնակվող այնպիսի անձանց, ովքեր ժառանգատուի մահվան օրվա դրությամբ եղել են հաշվառված նույն տանը եւ նրա մահից հետո շարունակում են բնակվել այնտեղ,
- ժառանգության իրավունքի օբյեկտ են համարվում բանկերում եղած ավանդները, անձնական եւ գույքային ապահովագրության գծով ապահովագրական գումարները, պետական փոխառության պարտատոմսերը, աշխատավարձի գումարները, կենսաթոշակները.
դ) ֆիզիկական անձինք` թոշակների եւ նպաստների ստացման վերաբերյալ լիազորագրերը վավերացնելու համար.
ե) մայրերը` բազմազավակության շքանշաններով եւ մեդալներով իրենց պարգեւատրելու մասին փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.
զ) այն քաղաքացիների ժառանգները, ովքեր իրենց աշխատանքի (ծառայության) վայրում կազմակերպությունների հաշվին ապահովագրված են եղել դժբախտ պատահարի հետեւանքով մահվան կամ զոհվելու դեպքերից` ապահովագրական վարձատրության ժառանգման իրավունքը հաստատող վկայագիր տալու համար.
է) երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները եւ այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետեւանքով, նախկին պարտիզան հաշմանդամները, ինչպես նաեւ կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան զինծառայողների` վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամները, երկրորդ աշխարհամարտում Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս զոհված կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամները` վերոհիշյալ հիմքերով արտոնություններ վերապահելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.
ը) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.
թ) սեփականատերերն ու օգտագործողները` կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար.
ժ) ֆիզիկական անձինք` պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման (նվիրատվության) պայմանագրի վավերացման համար.
ժա) սեփականատերը` օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված պետական սեփականություն համարվող հողամասերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար.
ժբ) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք` իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերը վավերացնելու համար։»:
Հոդված 8. Օրենքի 29-րդ հոդվածի երկրորդ մասում «ձեռնարկությունների պետական ռեգիստրում» բառերը փոխարինել «պետական ռեգիստրում» բառերով, հանել «գյուղատնտեսական նշանակության» բառերը:
Հոդված 9. Օրենքի 38-րդ հոդվածում`
ա) «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«բ) դատարանների կողմից դիմումները (բողոքները) վերադարձնելու կամ դրանց ընդունումը մերժելու, ինչպես նաեւ նոտարի կողմից նոտարական գործողությունների կատարումը մերժելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցումը եւ ուրիշ գործողությունների ու ծառայությունների կատարումը մերժելու դեպքում.».
բ) «թ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«թ) քաղաքացիական կացության ակտերը կամ նոտարական կարգով վավերացված պայմանագրերը, ժառանգության իրավունքի մասին վկայականները եւ այլ փաստաթղթերը դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում.»:
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
06 հուլիսի 2002թ.
ՀՕ-375