ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ա) 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.3-րդ ենթակետով՝
«3.3 արժույթի դիլերային առքուվաճառքի համար՝
տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով». |
բ) 5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.8 - 5.12-րդ ենթակետերով՝
«5.8 վարկային գործունեության համար՝
տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով |
5.9 դրամական (փողային) փոխանցումների իրականացման համար՝
տարեկան | բազային տուրքի 250-ապատիկի չափով |
5.10 վճարահաշվարկային փաստաթղթերի քլիրինգային հաշվարկների իրականացման համար՝
տարեկան | բազային տուրքի 250-ապատիկի չափով |
5.11 քարտային վճարումների պրոցեսինգի իրականացման համար՝
տարեկան | բազային տուրքի 250-ապատիկի չափով |
5.12 վճարային քարտերի եւ այլ փաստաթղթերի թողարկման եւ իրացման համար՝
տարեկան | բազային տուրքի 250-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին արտարժույթի փոխանակման լիցենզիա ունեցող այն վճարողների համար, որոնց լիցենզիաներն օրենքի հիման վրա վերաձեւակերպվում են արտարժույթի դիլերային առքուվաճառքի լիցենզիաների, սույն օրենքով սահմանված՝ արտարժույթի առքուվաճառքի լիցենզիայի համար տարեկան պետական տուրքի նոր դրույքաչափը կիրառվում է նշված վճարողների գործող լիցենզիաների համար տարեկան պետական տուրքի հերթական վճարման ժամկետը լրանալու օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 հունիսի 2002թ.
ՀՕ-369