Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.11.2002

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հունվարի 1998 թվականի, ՀՕ-186) 20-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41-րդ կետով՝
 
 
«41. Իրավական ակտերի հաշվառման մատյանից յուրաքանչյուր իրավական ակտի վերաբերյալ տեղեկություններ տալու համար բազային տուրքի
հիսուն տոկոսի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրվանից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-446