ՕՐԵՆՔԸ
«ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ, ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ, ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. « Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման եւ ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ 441, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում «քառամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի ապրիլի 1-ը» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում «քառամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի ապրիլի 1-ը» բառերով:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 -րդ հոդվածով.
«51 . Սույն օրենքի գործողությունը չի տարածվում մինչեւ 2003 թվականի հոկտեմբերի ինն ընկած ժամանակահատվածում ջրաչափական սարք տեղադրած եւ պայմանագրային պարտավորությունները կատարած բնակիչ-բաժանորդների վրա:»:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի`
1) առաջին պարբերությունում «սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի ապրիլի 1-ը» բառերով.
2) 1-ին եւ 3-րդ կետերում «վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով.
3) 2-րդ կետում «կողմից վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «կողմից մինչեւ 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով:
Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 61 -րդ հոդվածով.
«61 . Մինչեւ 2003 թվականի ապրիլի ինն ընկած ժամանակահատվածում սույն օրենքով սահմանված կարգով պայմանագրեր կնքած, բայց պայմանագրային պարտավորությունները չկատարած բնակիչ-բաժանորդների համար պայմանագրային պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է մինչեւ 2004 թվականի հուլիսի 1-ը: »:
Հոդված 6 . Օրենքի 7-րդ հոդվածի`
1) «օգտագործողների`» բառի բութը հանել.
2) «օգտագործողների» բառից հետո լրացնել «,այդ թվում` 2003 թվականի ապրիլի իննից մինչեւ 2004 թվականի հունվարի մեկն ընկած ժամանակահատվածում դատական վճիռների արդյունքում» բառերը:
Հոդված 7. Օրենքի 8-րդ հոդվածի «վեցամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի հուլիսի 1-ը» բառերով:
Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի «տասն ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչեւ 2004 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերով:
Հոդված 9. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 191 -րդ հոդվածով.
«191 . Դատարանների վարույթում գտնվող պարտավորությունները չկատարելու հիմքով բնակիչ-բաժանորդների դեմ հարուցված քաղաքացիական գործերով վարույթներն օրենքով սահմանված կարգով կարճվում են, իսկ չվճարված գումարները բռնագանձելու մասին կայացված դատական վճիռների առկայության դեպքում ջրամատակարար կազմակերպությունների եւ բնակիչ-բաժանորդների միջեւ կնքվում է սույն օրենքով սահմանված կարգով պարտքերի չափերի, մարման ժամկետների եւ վճարումների մասին ժամանակացույց:»:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
06.11.2003
ՀՕ-19