Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Պետական պարգեւների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.05.2002
 Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածում «պարգեւատրվում են» բառերը փոխարինել «կարող են պարգեւատրվել» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ տողերով.

««Տիգրան Մեծ» շքանշանը.

«Վարդան Մամիկոնյան» շքանշանը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:   
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 հունիսի 2002թ.
ՀՕ-353