Armenian   Russian    
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.02.2000

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.

1. Օրենսգրքի 141 հոդվածի 4-րդ կետի երկրորդ նախադասության մեջ «հրապարակած» բառից հետո լրացնել «եւ (կամ) օգտագործած» բառերը:

2. Օրենսգրքի 1104 հոդվածի 4-րդ կետը «կարգով» բառից հետո լրացնել « ,պայմանով, որ դրանք վնաս չպատճառեն մտավոր սեփականության օբյեկտների բնականոն օգտագործմանը եւ անհիմն չոտնահարեն հեղինակների իրավունքները՝ հաշվի առնելով երրորդ անձանց օրինական շահերը» բառերով:

3. Օրենսգրքի 1124 հոդվածի՝

ա) 2-րդ կետի 5-րդ ենթակետը «ձայնագրությունը» բառից հետո լրացնել «կամ տեսագրությունը» բառերով,

բ) 2-րդ կետի 6-րդ ենթակետը «ձայնագրության» բառից հետո լրացնել «կամ տեսագրության» բառերով,

գ) 3-րդ կետի «տպաքանակի տարածումը» բառերը փոխարինել «մեկ կամ ավելի օրինակների պատրաստումը» բառերով:

4. Օրենսգրքի 1131 հոդվածի՝

ա) 1-4-րդ կետերի «հեղինակային իրավունք» բառերը փոխարինել «հեղինակի գույքային իրավունք» բառերով,

բ) 2-րդ կետի «մահվանից հետո՝» բառերը փոխարինել «մահվանը հաջորդող տարվա հունվարի 1-ից հաշված՝» բառերով:

5. Օրենսգրքի 1132 հոդվածի 1-ին կետի «հեղինակային» բառը փոխարինել «հեղինակի գույքային» բառերով:

6. Օրենսգրքի 1139 հոդվածը «տեսակատարումների» բառից հետո լրացնել «տեսագրումների» բառով:

7. Օրենսգրքի 1140 հոդվածի՝

ա) 1-ին կետի «տեսակատարումներ» բառը փոխարինել «տեսագրումներ» բառով,

բ) 3-րդ կետի «տեսակատարման» բառը փոխարինել «տեսագրման» բառով:

8. Օրենսգրքի 1141 հոդվածի առաջին նախադասության եւ 3-րդ ենթակետի «տեսակատարման» բառը փոխարինել «տեսագրման» բառով:

9. Օրենսգրքի՝

ա) 1142 հոդվածի 2-րդ կետի «Ձայնա եւ տեսակատարում» բառերը փոխարինել «Ձայնագրություն եւ տեսագրություն» բառերով,

բ) 1142 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4. Սույն հոդվածով սահմանված ժամկետների հաշվարկն սկսվում է սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված իրավաբանական փաստերին հաջորդող տարվա հունվարի 1-ից:»:

10. Օրենսգրքի 1144 հոդվածի 2-րդ կետը «տրամադրվում է» բառից հետո լրացնել «արդյունաբերության մեջ կիրառելի» բառերով: Նույն կետի 1-ին եւ 3-րդ ենթակետերից հանել «արդյունաբերության մեջ կիրառելի» բառերը, 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել նաեւ « եւ լուծում համարված» բառերը:

11. Օրենսգրքի 1157 հոդվածի 4-րդ կետից հանել «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը:

12. Օրենսգրքի 1162 հոդվածի 1-ին կետից հանել առաջին նախադասությունը:

13. Օրենսգրքի 1167 հոդվածի 1-ին կետի երկրորդ նախադասությունը «գործում է» բառերից հետո լրացնել «նաեւ» բառով:

14. Օրենսգրքի՝

ա) 1171 հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ապրանքային նշան (սպասարկման նշան) է համարվում բառային, պատկերային, ծավալային կամ այլ նշանը, ներառյալ՝ ապրանքի ծագման մասին ցուցում պարունակող նշանը, որը ծառայում է մեկ անձի ապրանքները եւ ծառայությունները մեկ այլ անձի միատեսակ ապրանքներից եւ ծառայություններից տարբերելու համար:»,

բ) 1171 հոդվածի 4-րդ կետից հանել «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը,

գ) 1171 հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Ապրանքի ծագման ցուցում պարունակող նշան է համարվում այն արտահայտությունը եւ (կամ) նշանը, որն առեւտրային գործունեության մեջ օգտագործվում է որեւէ պետության տարածքից կամ այդ տարածքի որոշակի շրջանից կամ տեղանքից ծագող ապրանքը նույնականացնելու համար, եթե ապրանքի սկզբնական որակը, համբավը կամ այլ բնութագրերն էականորեն վերագրվում են դրա աշխարհագրական ծագմանը (աշխարհագրական նշում):»:

15. Օրենսգրքի 1178 հոդվածի 3-րդ կետը վերջին «ոչնչացման» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

7 մարտի 2000թ.
ՀՕ-29