Armenian   Russian    
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.03.2001

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հողամասի սեփականատերերը կամ օգտագործողներն իրավունք ունեն հարեւան հողամասի սեփականատիրոջից, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ այլ հողամասի սեփականատիրոջից պահանջել իրենց տրամադրելու այդ հողամասի սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ):»:

Հոդված 2. Օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ կետը «հարեւան» բառից հետո լրացնել «կամ այլ» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին կետը «հարեւան» բառից հետո լրացնել «կամ այլ» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 212-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3. Հասարակական կարիքների համար հարկադիր սերվիտուտ կարող է սահմանվել օրենքով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 213-րդ հոդվածը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «,բացառությամբ այդ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ կետը «վճռով» բառից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 553-րդ հոդվածի 3-րդ կետը «իր համար» բառերից հետո լրացնել «խելամտորեն» բառով:

Հոդված 8. Օրենսգրքի 558-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով՝ աբոնենտն իրավաբանական անձ է,» բառերը, իսկ «էներգամատակարարող» բառը գրել մեծատառով:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 ապրիլի 2001թ.
ՀՕ-159