ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 20.05.2002
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 684-րդ հոդվածում՝
ա) վերնագիրը «վաճառողի» բառից հետո լրացնել «եւ վարձատուի» բառերով.
բ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
«3. Եթե այլ բան նախատեսված չէ ֆինանսական վարձակալության պայմանագրով, ապա վարձատուն վարձակալի առջեւ պատասխանատվություն չի կրում վարձակալության հանձնված գույքի թերությունների համար՝ գույքը վարձակալին փոխանցելուց հետո:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 հունիսի 2002թ.
ՀՕ-351