ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 29.05.2002
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
«3. Ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձատու կարող է լինել բանկը կամ օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած մասնագիտացված կազմակերպությունը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 677-րդ հոդվածի 1-ին կետից հանել «՝ ձեռնարկատիրական նպատակներով օգտագործելու համար» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 680-րդ հոդվածից հանել «ձեռնարկատիրական գործունեության համար օգտագործվող» բառերը:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 հունիսի 2002թ.
ՀՕ-362