Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը
ՕՐԵՆՔԸ
ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու եւ զարգացնելու, ինչպես նաեւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար:
Հոդված 2. Պատվո շքանշանով պարգեւատրվում են՝
ա) օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարները.
բ) օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչները.
գ) օտարերկրյա քաղաքական, տնտեսական, մշակութային եւ հասարակական գործիչները, բարեգործները.
դ) միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ներկայացուցիչները.
ե) օտարերկրյա կրոնական գործիչները:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27 հուլիսի 2000թ.
ՀՕ-76
22.12.2010 | «Պատվո շքանշանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |