ՕՐԵՆՔԸ
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 23.10.2002
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320)՝
1) 2-րդ հոդվածի վեցերորդ մասի «Ներքին ակտ է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի՝ որպես բանկ հանդես գալու դեպքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, » բառերը.
2) 16-րդ հոդվածի հինգերորդ մասի «կարգադրություններ» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի՝ որպես բանկ հանդես գալու դեպքում ներքին ակտեր՝ սույն օրենքի 2-րդ հոդվածի վեցերորդ մասի 1-2-րդ կետերին համապատասխան» բառերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-425