Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.06.2000

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վերաքննիչ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակվելուց տասնհինգ օր հետո:»:

Հոդված 2. Օրենսգրքի 222 հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում «օրինական ուժի մեջ մտած» բառերից հետո ավելացնել «եւ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 223 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած վճռի դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող, ինչպես նաեւ գործին մասնակից չդարձած այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ վճիռ է կայացվել:

2. Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանների օրինական ուժի մեջ մտած վճիռների դեմ վճռաբեկ բողոք բերելու իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները՝ սույն օրենսգրքի 37 հոդվածով նախատեսված դեպքերում եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան.

2) հատուկ արտոնագիր ունեցող եւ վճռաբեկ դատարանում գրանցված փաստաբանները:»:

Հոդված 4. Օրենսգրքի 224 հոդվածում «օրինական ուժի մեջ մտած» բառերից հետո ավելացնել «եւ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ չմտած» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 236 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վճռաբեկ դատարանը, գործը քննելով, իրավունք ունի՝

1) դատարանի վճիռը թողնել անփոփոխ, իսկ բողոքը՝ առանց բավարարման.

2) վճիռն ամբողջովին կամ դրա մի մասը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության՝ վերաքննիչ դատարան, իսկ եթե բեկանվել է վերաքննիչ դատարանի վճիռը, ապա վերաքննիչ դատարան՝ այլ կազմով քննելու համար.

3) գործի վարույթը կարճել կամ հայցը թողնել առանց քննության, եթե գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել առաջին ատյանի դատարանում կամ վերաքննիչ դատարանում գործի քննության ժամանակ:»:

Հոդված 6. Օրենսգրքի 241 հոդվածի «եռօրյա» բառը փոխարինել «յոթնօրյա» բառով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

3 հուլիսի 2000թ.
ՀՕ-71