Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Դատավորի կարգավիճակի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.09.2001
Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասը «վերաքննիչ դատարանների նախագահները եւ դատավորները,» բառերից հետո լրացնել «տնտեսական դատարանի նախագահը եւ դատավորները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը «վերաքննիչ դատարանների դատավորների եւ դատարանների նախագահների» բառերից հետո լրացնել «, տնտեսական դատարանի դատավորների եւ նախագահի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը «վերաքննիչ» բառից հետո լրացնել «եւ տնտեսական» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

6 հոկտեմբերի 2001թ.
ՀՕ-218