Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Դատավորի կարգավիճակի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2002
Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-230, այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Դատավորի աշխատավարձը եւ դրա նկատմամբ սահմանված դրամական հավելավճարները

Դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է օրենքով, ընդ որում՝

1) միեւնույն ատյանի դատավորների եւ դատարանների նախագահների պաշտոնային դրույքաչափերը հավասար են.

2) վերաքննիչ եւ տնտեսական դատարանների դատավորների (այդ թվում՝ դատարանների նախագահների) պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը տասը տոկոսով.

3) վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նաեւ պալատների նախագահների եւ վճռաբեկ դատարանի նախագահի) պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը քսան տոկոսով.

4) տվյալ դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում է դրամական հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի քառորդի չափով, իսկ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ սահմանվում է դրամական հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի տասնհինգ տոկոսի չափով.

5) յուրաքանչյուր դատավորի վճարվում է հավելավճար՝ դատավորի պաշտոնում աշխատանքի ստաժի համար՝ առաջին հինգ տարիների համար՝ յուրաքանչյուր տարի երկուական տոկոսի (ընդամենը՝ տասը տոկոս), իսկ վեցերորդ եւ դրան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար՝ հինգական տոկոսի չափով:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 17-րդ հոդվածը:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 6-րդ գլուխը (33-37-րդ հոդվածներ) եւ 40-րդ հոդվածը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հուլիսի 1-ից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 հունվարի 2003թ.
ՀՕ-506