ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Վերաքննիչ դատարանի վճիռները, դատավճիռները եւ որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետն անցնելուց հետո:»:
Հոդված 2. Օրենքի 21 հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Վճռաբեկ դատարանն առաջին ատյանի դատարանների օրինական ուժի մեջ մտած եւ վերաքննիչ դատարանների վճիռների, դատավճիռների եւ որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքների հիման վրա, դրանցում նշված հիմքերի սահմաններում, այդ ակտերը վերանայող դատարան է:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
3 հուլիսի 2000թ.
ՀՕ-72