ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 15.05.2002
Հոդված 1.
«Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի չորրորդ մասում «12» թիվը փոխարինել «9» թվով:
Հոդված 2. Օրենքի 20.1-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Տնտեսական դատարանը գործում է դատարանի նախագահի եւ 21 դատավորի կազմով, որոնցից 6-ը՝ անվճարունակության մասին գործեր քննող դատավորներ:»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
11 հունիսի 2002թ.
ՀՕ-343