Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Եկամտահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2000
Հոդված 1.   «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածում՝

ա) առաջին մասում «հարկային տարում» բառերը փոխարինել «հաշվետու ժամանակաշրջանում» բառերով.

բ) երկրորդ մասում «ժդ» ենթակետը լրացնել «, բացառությամբ օրենքով սահմանված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների» բառերով:

Հոդված 2.   Օրենքի 9 հոդվածում՝

ա) «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված եւ հարկային մարմիններում հաշվառված ոչ առեւտրային կազմակերպությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական եւ բնամթերային ձեւով ցույց տրվող օգնության գումարները.».

բ) ուժը կորցրած ճանաչել «ժբ» ենթակետը:

Հոդված 3.   Օրենքի 10 հոդվածում՝

ա) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի «բ» եւ «գ» ենթակետերը.

բ) 1-ին կետի «ե» ենթակետում «պարտատոմսերի, փոխառության» բառերը փոխարինել «բաժնետոմսերի» բառով:

Հոդված 4.  Օրենքի 11 հոդվածում՝

ա) 2-րդ կետում «ձկնորսության» բառը փոխարինել «ձկնաբուծության» բառով.

բ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:

Հոդված 5.  Օրենքի 14 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 14. Համախառն եկամտից անձնական նվազեցումը

Համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար 20 000 դրամի չափով: Ընդ որում, եկամտի ստացման յուրաքանչյուր ամսում հարկատուի համախառն եկամուտը որոշելիս ստացվող եկամտից հարկային գործակալը սույն նվազեցումն իրականացնում է անկախ տվյալ հարկատուի կողմից ստացվող եկամուտներից մյուս հարկային գործակալների կողմից նման նվազեցումների իրականացումից:»:

Հոդված 6.  Օրենքի 15 հոդվածում ուժը կորցրած ճանաչել 3-րդ կետը:

Հոդված 7.   Օրենքի 17 հոդվածում ուժը կորցրած ճանաչել «բ» ենթակետը:

Հոդված 8.  Օրենքի 18 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 18. Եկամտահարկի դրույքաչափերը

1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքերի, հարկային գործակալը եկամտահարկը հաշվարկում է հետեւյալ դրույքաչափերով.
 
Ամսական հարկվող եկամտի չափը
Հարկի գումարը
մինչեւ 80,000 դրամ հարկվող եկամտի 10 տոկոսը
80,000 դրամից ավելի 8,000 դրամին գումարած 80,000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը

2. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նշված դեպքերի, հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափերով.
 
Տարեկան հարկվող եկամտի չափը
Հարկի գումարը
մինչեւ 960,000 դրամ հարկվող եկամտի 10 տոկոսը
960,000 դրամից ավելի 96,000 դրամին գումարած 960,000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը

3. Ռոյալթիների եւ գույքը վարձակալության տալու եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով՝ առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:

4. Տոկոսների համար եկամտահարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով՝ առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:»:

Հոդված 9.  Օրենքի 21 հոդվածում՝

ա) 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ա) սույն օրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված գրավոր պայմանագիրը չկնքելու կամ պահանջվող տվյալներից որեւէ մեկի բացակայության դեպքում առեւտրային կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար՝ երեք տոկոս դրույքաչափով, եւ այլ կազմակերպու-թյունների համար՝ տասնհինգ տոկոս դրույքաչափով, վճարվող եկամտի գումարից՝ առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները.».

բ) 1-ին կետի «բ» ենթակետում «18 հոդվածով» բառակապակցությունը փոխարինել «18 հոդվածի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերով» բառերով.

գ) 2-րդ կետում «հարկային տարում» բառերը փոխարինել «ամսում» բառով:

Հոդված 10.   Օրենքի 22 հոդվածում՝

ա) 1-ին կետը «ռոյալթիներ» բառից հետո լրացնել «, տոկոսներ» բառով, իսկ «15» թիվը փոխարինել «10» թվով.

բ) 2-րդ կետում ««ժբ» եւ «ժգ» ենթակետերով» բառերը փոխարինել ««ժգ» ենթակետով» բառակապակցությամբ:

Հոդված 11.   Օրենքի 23 հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հարկային գործակալը պահված (գանձված) հարկը բյուջե է վճարում ֆիզիկական անձանց եկամուտների վճարմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:»:

Հոդված 12.  Ուժը կորցրած ճանաչել օրենքի 25 հոդվածը:

Հոդված 13.   Օրենքի 26 հոդվածում ««ըստ վճարման (դրամարկղային)» մեթոդը» բառերը փոխարինել «հաշվեգրման եղանակը՝ իրավաբանական անձանց համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով:

Հոդված 14.  Օրենքի 27 հոդվածում՝

ա) 1-ին կետի «ժգ» ենթակետը «բյուջեներ» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով» բառերով.

բ) 3-րդ կետի «ինչպես նաեւ համախառն եկամտից ծախսերի նվազեցման իրականացման առումով» բառերը փոխարինել «համախառն եկամտից ծախսերի նվազեցման իրականացման, ինչպես նաեւ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված հաշվետու տարվա վնասների մասով» բառերով.

գ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետը:

Հոդված 15.  Օրենքի 31 հոդվածում՝

ա) 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) բացառապես այնպիսի եկամուտներ, որոնցից հարկը հաշվարկելու, պահելու (գանձելու) եւ բյուջե վճարելու պարտավորությունը դրված է հարկային գործակալի վրա՝ անկախ հարկային տարվա ընթացքում հարկվող եկամտի մեծությունից:».

բ) 2-րդ կետում ուժը կորցրած ճանաչել «գ» ենթակետը.

գ) 2-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«դ) հարկային տարվա ընթացքում 250,000 դրամը չգերազանցող համախառն եկամուտ, որից հարկային գործակալի կողմից հարկի պահում չի իրականացվել.».

դ) 3-րդ կետում «սահմանված եկամուտների» բառերը փոխարինել «սահմանված, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված եկամուտների» բառերով:

Հոդված 16.  Օրենքի 32 հոդվածում ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը:

Հոդված 17. Օրենքի 37 հոդվածում՝

ա) 1-ին կետում «Հարկային գործակալները» բառերը փոխարինել «Կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը» բառերով.

բ) 2-րդ կետում «Հարկային գործակալների լուծարման (գործունեության դադարեցման)» բառերը փոխարինել «Կազմակերպության լուծարման, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման» բառերով.

գ) 3-րդ կետում «Հարկային գործակալը» բառերը փոխարինել «Կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը» բառերով:

Հոդված 18.   Օրենքի 38 հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Սույն օրենքի 37 հոդվածի 1-ին կետի պահանջները խախտելու համար կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը վճարում են տուգանք՝ հարկային մարմիներ չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 5000 դրամի չափով:»:

Հոդված 19.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 1-ից:

«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի՝ սույն օրենքի 8 հոդվածով ընդունված 4-րդ կետը կիրառվում է 2001 թվականի հուլիսի 1-ից հետո ստացվող տոկոսների նկատմամբ: Ընդ որում, 2001 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2002 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ստացվող տոկոսներից եկամտահարկը հաշվարկվում եւ վճարվում է 5 տոկոս դրույքաչափով:

Տոկոսների հարկումը հարկային մարմիններին չի տալիս այդպիսի եկամուտներ ստացող անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու լրացուցիչ իրավասություն:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 դեկտեմբերի 2000թ.
ՀՕ-130