ՕՐԵՆՔԸ
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ա) «ե» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«ե) Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների եւ միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից տրվող օգնության գումարները.».
բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «իբ» ենթակետ՝
«իբ) պետական պարգեւները (մրցանակները):»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «բ» ենթակետով՝
«բ) գանձապետական պարտատոմսերից եւ պետական այլ արժեթղթերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձեւով ստացված եկամտի չափով.»:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29 հունիսի 2001թ.
ՀՕ-194